Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդար բանակցություն չի կարող լինել, եթե ձեռքիդ մեջ զենք կա

03/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Քանդված տներ, թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ապրող մարդիկ, վախ, որ թշնամին
կարող է ամեն րոպե նոր ագրեսիա իրականացնել: Սյունիքում այս ամենը տեսել ենք ու արձանագրել:
Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն
տարածքները, ներս է մտել այդ տարածքից: Ադրբեջանի նկատմամբ կկիրառվե՞ն պատժամիջոցներ. դժվար
է ասել: Դրա համար պետք է Եվրամիության 27 երկիր այդ որոշումը կայացնի, բայց արդյո՞ք բոլորը նման
որոշում կընդունեն»,- հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ջանքերով հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական խորհրդարանի պատգամավորները փաստահավաք առաքելություն են իրականացնում Հայաստանում։ Նրանք երեկ եղել են Սյունիքում, սեփական աչքերով տեսել ադրբեջանական հրետակոծությունից քանդված տները, խոսել սյունեցիների հետ, որոնք մի քանի հարյուր մետր հեռավորությամբ են ապրում զինված թշնամուց։

«Անհերքելի է, որ Եվրոպան էներգետիկ անվտանգության խնդիր ունի, հետևաբար՝ կախվածություն
ադրբեջանական նավթից: Իմ երկիրը՝ Իտալիան, 40 տոկոսով կախված է ռուսական գազից, Գերմանիան՝
60 տոկոսով: Այսօր Եվրոպայում էներգետիկ անվտանգության խնդիրը խիստ մտահոգիչ է: Բայց այս
հանգամանքը չպետք է ստվեր գցի մարդու իրավունքների պաշտպանության ու մեր դիվանագիտական
ջանքերի վրա»,- ասաց իտալացի պատգամավորը։
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա նա համոզված է, որ այդ հարցի վերաբերյալ
արցախցիները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն, ու պետք է պաշտպանվի, կարևորվի նրանց ազատ
կամարտահայտման, ազատ ապրելու իրավունքը:

«Մենք չպետք է զոհենք այդ մարդկանց ինչ-որ դիվանագիտական խաղերի համար: Ադրբեջանը չի կարող արցախցիների իրավունքները պաշտպանել, դրա վառ ապացույցները մենք տեսել ենք ու այսօր էլ տեսնում ենք, օրինակը՝ Սյունիք»,- նշեց Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

Նա համոզված է՝ Ադրբեջանն այն երկիրը չէ, որը կպաշտպանի արցախցիների իրավունքները։ Սեպտեմբերյան ագրեսիայից 50 օր է անցել, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս մեզ ռազմական գործողությունների վայրից հանել հայ զինվորների մարմինները, փակել է հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը։
«Այո, Ադրբեջանը, թույլ չտալով ռազմական գործողությունների վայրից հանել հայ զինվորների
մարմինները, խախտում է միջազգային նորմերը: Սա անընդունելի է, որովհետև հենց Եվրամիությունն է
այդ նորմերը սահմանել: Այս հարցը պետք է բարձր ատյաններում ներկայացվի՝ որպես կարևոր օրակարգ:
Մի բան պարզ է՝ արդար բանակցություն լինել չի կարող, եթե ձեռքիդ մեջ զենք կա»,-եզրակացրեց եվրոպացի պատգամավորը:

Նա հորդորում է՝ մի ասեք հայ-ադրբեջանական սահման, ասեք՝ շփման գիծ։ Ադրբեջանցիները 130 քկմ ներս են մտել ՀՀ սուվերեն տարածք։ Միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստանի սուվերեն տարածքից ներս մտած ադրբեջանցիների հետ հայերը շփման գիծ ունեն, բայց ոչ երբեք՝ հայ-ադրբեջանական սահման։ Եթե Ադրբեջանը համաձայներ եվրոպական դիտորդական առաքելություն բերել, ապա այդ պատգամավորները գտնվելու էին և աշխատելու էին դարձյալ ՀՀ սուվերեն տարածքում՝ պարզապես շփման գծից այն կողմ։

Այս այցին եվրոպացի պատգամավորներն Արցախ չեն մեկնելու, հուսով են՝ փետրվարին Արցախ էլ կգնան։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Պուտինը մասնակցի, ապա Զելենսկին չի մասնակցի

Հաջորդ գրառումը

«Գենեսիս»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Գենեսիս»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական