Ռուս-ուկրաինական բանակցությունների՝ Ստամբուլում մեկնարկի և Կիևից ներկա գտնվողների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դեռևս որևէ կոնկրետ բան չկա», -ՏԱՍՍ-ը փոխանցում է նրա խոսքերը։
Ավելի վաղ Պուտինն առաջարկել էր վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին։ Կապերը ընդհատվել էին 2022 թվականին Կիևի որոշմամբ՝ այն ժամանակվա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությամբ։
Երեկ երեկոյան Պուտինը հաստատել է Կիևի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության և փորձագետների կազմը։
Ինչպես երեք տարի առաջ, պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Կրեմլը նշել է, որ ռուսական պատվիրակությունը առավոտից Ստամբուլում սպասում է իր ուկրաինացի գործընկերներին, ովքեր դեռ այնտեղ չեն։