Եթե ալերգիկայով տառապող անձը հիվանդության սրման փուլում չէ, ապա «Սպուտնիկ V»-ով պատվաստման համար չկան հակացուցումներ: Այս մասին հայտարարել է Գամալեյա համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական կենտրոնի (որտեղ մշակվել է պատվաստանյութը) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Եթե ալերգիկը սուր փուլում չէ, ապա, իհարկե, նա պետք է պատվաստվի, և հակացուցումներ չկան», – ասել է Գինցբուրգը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:






