Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դատապարտել է սոցցանցերում Անգլիայի հավաքականի վրա ռասիստական հարձակումները այն բանից հետո, երբ թիմը պարտվեց Իտալիային Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում:
«Անգլիայի հավաքականը արժանի է գնահատվել որպես հերոսներ, այլ ոչ թե ռասայական հիմքով վիրավորանքների ենթարկվել սոցիալական ցանցերում: Այդ սարսափելի արտահայտությունների պատասխանատուները պետք է ամաչեն», երկուշաբթի Ջոնսոնը գրել է Twitter-ում։
Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան դատապարտել էր սոցիալական ցանցերում նման հայտնությունները: Իր հերթին, Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ ատելության արտահայտությունների հարցը կքննվի: