ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ և նշել նրա ներդրումը աշխարհի անվտանգության ամրապնդման գործում: Շնորհավորանքի տեքստը Facebook-ում հրապարակել է Գորբաչովի թարգմանիչը:
«Հարգելի Նախագահ Գորբաչով: Ամերիկացի ժողովրդի անունից ես կցանկանայի շնորհավորել ձեզ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Սա մեծ իրադարձություն է ձեր լեգենդար կյանքում։ Ձեր նվիրվածությունը ազատությանը և այն քաջությունը, որով դուք տասնամյակներ շարունակ դժվար, բայց անհրաժեշտ որոշումներ եք կայացրել, աշխարհը դարձրել են առավել անվտանգ վայր: Եվ դա հիմա էլ ոգեշնչման աղբյուր է: Ես անկեղծորեն հուսով եմ, Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին համաձայնագրի հնգամյա երկարաձգումը վկայությունն է այն բանի, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են հետո էլ համագործակցել՝ ձեր սկսած աշխատանքը շարունակելու», ասվում է հաղորդագրության մեջ: