Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների կողմնակից սույն սրիկան կրկին ստորաբար ստում է ի լուր աշխարհի.Աշոտյան

Անդրանիկ Քոչարյան կոչվող արարածը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ ապրիլյան պատերազմին մենք պարտություն ենք կրել: Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  

Իհարկե, կարելի էր չզարմանալ, որ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների կողմնակից սույն սրիկան կրկին ստորաբար ստում է ի լուր աշխարհի:

Նրան ու նրա նմաններին չի բավականացնում վերջին պատերազմին 5 000 կյանք դրած սերնդի արյունը:

Նրա թրքաբարո էությունը թուրք-ադբեջանական քարոզչության ոտքերի տակ ուզում է ջուր դարձնել նաև ապրիլյան պատերազմի զոհերի արյունը:

Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ: Բաքու՞ ես ուղարկել համաձայնեցման»,-գրել է նա: