ԱՄՆ վարչակազմը մտադիր է բարձրացնել հարկերն ամենահարուստ ամերիկացիների համար, որոնք տարեկան ավելի քան 400 հազար դոլար են վաստակում և իրենց հարստությունն ավելացրել են կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Այս մասին Սենատին և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին իր առաջին ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ես չեմ բարձրացնի հարկերը տարեկան 400 000 դոլարից պակաս եկամուտ ստացող մարդկանց համար: Ժամանակն է, որ կորպորատիվ Ամերիկան և ամերիկացիների ամենահարուստ 1%-ը վճարեն իրենց արդար բաժինը: Պարզապես վճարեք ձեր արդար բաժինը: Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի 55 ամենամեծ կորպորացիաները անցյալ տարի չեն վճարել դաշնային եկամտահարկ», ասվում է Բայդենի ելույթի տեքստում, որը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը ելույթի մեկնարկի պահին: