Առնվազն 35 մարդ անհետ կորել է Հեյվուդ շրջանում «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղից հետո: Այս մասին հայտարարել է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը և տեղի փրկարար ծառայությանը:
Ներկա դրությամբ աղետի գոտում մնացած 54 մարդ է փրկվել: Փրկարարները փնտրում են անհետ կորածներին:
Արևադարձային «Ֆրեդ» փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արևելք 28 կմ/ժ արագությամբ: Քամու պոռթկումները դրա սահմաններում հասնում են վայրկյանում 11 մետրի: