Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Զարիֆ. ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պետք է փոխհատուցում վճարեն Աֆղանստանին

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պարտավոր են փոխհատուցում վճարել Աֆղանստանին: Այս մասին Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Չնայած ժողովրդավարության եւ ահաբեկչության դեմ պատերազմի մասին խոսակցություններին` Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունները եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հայտարարություններն ապացուցում են, որ նրանք ներխուժել եւ օկուպացրել են Աֆղանստանը եւ այլ վայրեր միայն իրենց շահերի համար, բայց դրան էլ չեն կարողացել հասնել: Այժմ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն փոխհատուցում վճարելու հստակ պարտավորություն ունեն»,- ասել է նա: