Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի հրաժարվել համագործակցելուց այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնք համարում է անօգուտ և անարդյունավետ։ Այդ մասին ասվում է նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հոդվածում, որը տպագրվել է New York Post թերթում։
Նա հիշեցրել է, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու մասին։ «Թրամփը կշարունակի վճռական քայլեր ձեռնարկել, քանի դեռ միջազգային համաձայնագրերն ու կազմակերպությունները անարդար են մեր երկրի նկատմամբ և վատնում են հարկատուների փողերը», ասել է Օ՛Բրայենը։ ԱՄՆ-ի աջակցությանն արժանի են միայն այն կազմակերպությունները, որոնք ամրապնդում են օրենքի գերակայությունը, աջակցում ժողովրդավարությանն ու ազատությանը, նշվում է հոդվածում։