Twitter-ի բաժնետոմսերը գրեթե 4%-ով նվազել են այն բանից հետո, երբ սոցիալական ցանցը արգելափակեց ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը, հաղորդում է FoxNews-ը:
Twitter-ի բաժնետոմսերը օրվա վերջում դարձան 49,54 դոլար` նվազելով 3.77%-ով:
Սոցցանցը արգելափակել էր Թրամփի հաշիվը «բռնության հետագա հրահրման ռիսկի պատճառով»: