Վաշինգտոնը և 36 նահանգներ չորեքշաբթի դատական հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Android-ի հավելվածների խանութում հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Այս մասին հայտնում է Politico թերթը:
Հայցը ներկայացվել է Կալիֆորնիայի դաշնային դատարան: Դատավարության պատճառը կորպորացիայի կողմից Google Play հավելվածների խանութի նկատմամբ վերահսկողությունն է:
Ավելի վաղ Google-ի դեմ արդեն ներկայացվել են հակամենաշնորհային երեք դատական հայցեր: Դրանցից մեկում կորպորացիան մեղադրվում է Facebook-ի հետ հակամրցակցային համաձայնության համար, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը: