«Պոտենցիալ վտանգավոր» դասակարգված երեք աստերոիդներ մոտենում են Երկրին, դեկտեմբերի 22-ին, հայտնում է NASA-ի մերձավոր երկրային օբյեկտների ուսումնասիրության կենտրոնը:
Հաշվարկների համաձայն, օբյեկտները Երկրի կողքով կանցնեն դեկտեմբերի 25-ին:
Նրանցից ամենամեծը կմոտենա մոտ 3 միլիոն կմ հեռավորության վրա։ Նրա տրամագիծը ենթադրաբար մոտ 200 մ է:
NASA-ն «պոտենցիալ վտանգավոր» է անվանում տիեզերական այն բոլոր օբյեկտները, որոնք 0,05 աստղագիտական միավորների սահմաններում են և ունեն 140 մ և ավելի տրամագիծ: