COVID-19-ը տարածելու ահաբեկիչների նոր մարտավարության մասին․ ՌԴ Անվտանգության խորհուրդ

Որոշ երկրներում ահաբեկիչները փորձում են կորոնավիրուսով վարակված մարդկանց ագտագործել հիվանդության հետագա տարածման համար: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Կոկովը:

«Այդպիսի գործողություններ են, օրինակ, բացահայտվել հնդկական հատուկ ծառայությունների կողմից», — ասել է նա:

Կոկովը նաև նշել է, որ նման դեպքեր են եղել Թունիսում, երբ ծայրահեղականները ներթափանցել են զորանոցներ՝ զինվորականներին վարակելու համար: