ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից միջուկային սուզանավերի կառուցման տեխնոլոգիաների փոխանցումը միջուկային զենքի տարածման ակտ է: Այս մասին հինգշաբթի օրը մամլո ասուլիսում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ավագ գնդապետ Ու Ցյանը:
«ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, լինելով միջուկային տերություններ, արտահանում են Ավստրալիա, որը միջուկային ակումբի անդամ չէ, այնպիսի գերզգայուն տեխնոլոգիաներ, ինչպիսիք են միջուկային սուզանավերը և միջուկային զենք ստեղծելու համար պիտանի բարձր հարստացված ուրան», – ասել է նա:
«Այնուամենայնիվ, ՄԱԳԱՏԷ-ի մեխանիզմները չունեն արդյունավետ ստուգում իրականացնելու ունակություն: Սա իր մաքուր տեսքով միջուկային զենքի տարածման ակտ է», – հավելել է գործակալության ներկայացուցիչը:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը սկսել համատեղ գործողություններ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել նման վտանգավոր ճանապարհով շարժումը դադարեցնելու համար», – ասել է Ու Ցյանը: