Օքսֆորդի համալսարանի և բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության կողմից ստեղծված բրիտանական COVID-19 պատվաստանյութ մշակողները գտել են միջոց, որպեսզի պատրաստուկն ավելի քան 90% արդյունավետություն ունենա: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Պասկալ Սորիոն The Sunday Times թերթին տված հարցազրույցում:
Այսուհետ նախատեսվում է կատարել երկու ներարկում։
«Մենք ենթադրում ենք, որ գտել ենք հաջողության բանաձևը և երկու բարձր չափաբաժինների ներարկումից հետո կունենանք մյուսների պես բարձր ցուցանիշի հասնելու միջոց», – ասել է Սորիոն: