Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Փանջշերի աշխարհազորայինները հայտարարել են, որ մեկ օրում 600 թալիբ է ոչնչացվել

Աֆղանստանի հյուսիսի Փանջշեր նահանգի Ազգային դիմադրության ճակատի ջոկատները, որոնք չեն եթարկվել երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժմանը, ոչնչացրել են մոտ 600 թալիբ գրոհայինների: Այս մասին այսօր հայտնել է աշխարհազորի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին Twitter-ի իր էջում:

«Ոչնչացվել է մոտ 600 թալիբ ահաբեկիչ: Ավելի քան 1000 գրոհային գերի է ընկել կամ իրենք են հանձնվել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հայտարարել էր, որ Փանջշերի ռազմավարական նշանակություն ունեցող շրջանը, ինչպես նաև Աֆղանստանի Աննաբա շրջանը անցել են շարժման վերահսկողության տակ, հիշեցնում է Իզվեստիան: