Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել Ռուսթավիի թիվ 12 բանտից, որում կոչ է արել իր կողմնակիցներին չվախենալ և գնալ մինչև վերջ:
«Ես շատ եմ ուզում ձեզ խնդրել, որ բոլորը գնան ընտրությունների, որպեսզի չկորի ոչ մի ձայն: Իմ, և ինչը հազար անգամ ավելի կարևոր է, Վրաստանի ազատությունը լիովին կախված է առաջիկա օրերին ձեր ակտիվությունից ու մարտունակությունից: Դրանից է կախված նաև միջազգային աջակցությունը: Խնդրում եմ, մի վախեցեք և մինչև վերջ հավատացեք, որ մեր հաղթանակը մեր իսկ ձեռքերում է», – նրա խոսքերը մեջբերում է Sputnik Грузия-ն:










