Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են զարգացնել շփումները պաշտպանական ոլորտում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել է երկկողմ համագործակցությունը Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարի տեղակալ, բրիգադային գեներալ Խոջաթոլլա Կորեյշիի հետ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», ասել են պաշտպանության նախարարությունից:

Ըստ ռազմական գերատեսչության ՝ կողմերը «հաստատել են պաշտպանության ոլորտում երկխոսությունը խորացնելու և շփումները զարգացնելու իրենց մտադրությունը»: