Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՌԴ ԱԳՆ-ն Վաշինգտոնին հորդորեց վերանայել Բաց երկնքի պայմանագրի վերաբերյալ դիրքորոշումը

Ռուսաստանի իշխանությունները ԱՄՆ-ին կոչ են արել վերանայել «Բաց երկնքի մասին» պայմանագրի վերաբերյալ դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կրկին դիմում ենք մեր հակառակորդներին, այնուամենայնիվ ուշքի գալ, պատասխանատվությամբ մոտենալ ներկա պահին և չկորցնել պայմանագիրը պահպանելու իրենց վերջին հնարավորությունը», – նշել է նա:

Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է ԵԱՀԿ անդամ 23 երկրների ներկայացուցիչների կողմից 1992 թվականի մարտի 24-ին: Ռուսաստանի Դաշնությունը պայմանագրին միացել է 2001 թվականին: