Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պուտին․ Մենք արդեն ունենք 21,5 մլն պատվաստված

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ 21,5 միլիոն ռուսաստանցիներ արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արդեն ունենք 21,5 միլիոն պատվաստված: Արդյունքները շատ լավն են երկրում», պետության ղեկավարին է մեջբերում լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ենթադրել էր, որ երկրում COVID-19–ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ձեռք կբերվի աշնանը: