Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էրդողանը Իսրայելի գործողությունները Երուսաղեմում անվանել է ահաբեկչություն

Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսազրույցներ է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի առաջնորդի գրասենյակից:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Իսրայելի կողմից Ալ-Աքսու մզկիթի և պաղեստինցիների դեմ հարձակումները: Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում Իսրայելի հարձակումները Երուսաղեմում անվանել է ահաբեկչություն և կտրուկ դատապարտել է այդ ստոր հարձակումները, որոնք վիրավորում են ոչ միայն մահմեդականների, այլև ողջ մարդկության խիղճը», ասվում է կոմյունիկեում: