Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Պենտագոնի պատվիրակությունը Թուրքիայում խորհրդակցություններ է անցկացրել F-35-ի ծրագրի վերաբերյալ

Պենտագոնի պատվիրակությունը Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ՝ լուծելու այն տարաձայնությունները, որոնք ծագել են ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը գնելուց հետո F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի դուրսմղման առնչությամբ։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Հանդիպումը ցույց է տալիս Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը՝ հարգանքով ավարտելու Թուրքիայի նախկին մասնակցությանը F-35 ծրագրին: Քննարկումներն արդյունավետ էին, և պատվիրակությունները ծրագրում են առաջիկա ամիսներին կրկին հանդիպել Վաշինգտոնում՝ Կոլումբիայի շրջանում»,- ասվում է փաստաթղթում: