Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Պայթյուններ Աֆղանստանի հյուսիսում

Աֆղանստանի հյուսիսային Փարվան նահանգի վարչական կենտրոն Չարիքար քաղաքում մի շարք հզոր պայթյուններ են տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Քաբուլից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող այդ քաղաքում կեսօրին պայթյուններ են եղել, դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել: «Թալիբան» արմատական ​​շարժումը դեռևս չի մեկնաբանել նշված տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը:

Ըստ աղբյուրների՝ փոխհրաձգությունը կարող էր իրականացված լինել թալիբ գրոհայինների և Ազգային դիմադրության ճակատի մարտիկների միջև, որոնք չեն ճանաչել արմատականների իշխանությունը երկրում: