Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Չեխիան Ռուսաստանից պահանջում է 25,5 միլիոն եվրո փոխհատուցում․ Լրատվամիջոցներ

Չեխիայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնությունից պահանջել են փոխհատուցել 2014-ին Վրբետիցա գյուղի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունների հետ կապված վնասը։ Նրանք կասկածում են, որ պայթյուններում ներգրավված են Ռուսաստանի հատուկ ծառայությունները:

Ինչպես երկուշաբթի հաղորդել է Mlada fronta Dnes թերթը, Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մարտին Սմոլեկը Չեխիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեևսկուն դիվանագիտական ​​նոտա է հանձնել, որում պահանջվում է ամբողջությամբ փոխհատուցել Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունի վնասը:

Ըստ թերթի, Չեխիայի իշխանությունները վնասը գնահատել են մոտ 650 միլիոն կրոն (մոտավորապես 25,5 միլիոն եվրո):