Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Մերկել. ԱՄՆ-ն մնում է Եվրոպայի ամենակարևոր և անփոխարինելի գործընկերը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնում է, որ ԱՄՆ-ն եղել և մնում է Եվրոպայի գլխավոր գործընկերը: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում անդրատլանտյան հարաբերությունների ապագային նվիրված առցանց համաժողովում:

«ԱՄՆ-ը մնում է Եվրոպայի ամենակարևոր գործընկերը: Նա մեր բնական և անփոխարինելի գործընկերն է: Միայն Միացյալ Նահանգների հետ միասին մենք կարող ենք մասնակցել գլոբալիզացիայի ձևավորմանը», ասել է Մերկելը:

Մերկելը պնդում է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարևոր են այդ թվում «Ռուսաստանի գործողությունների հետ կապված»: