Տեսակոնֆերանսով զրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են «ԵՄ-ի ու Չինաստանի հարաբերությունների վիճակը»: «Նրանք խոսել են միջազգային առևտրի, կլիմայի պաշտպանության և կենսաբազմազանության մասին», ասել է Զայբերտը: Քննարկման թեմաներն էին նաև «պայքարը [կորոնավիրուսի] համաճարակի դեմ, պատվաստանյութերի բաշխումը և միջազգային ու տարածաշրջանային թեմաներ»: