Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«Մենք դեռ չգիտենք` սա մասնավոր դեպք է, թե՞ քայլ ՌԴ իշխանությունների կողմից՝ ստիպելու եվրոպական ինքնաթիռներին թռչել Բելառուսի վրայով»․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերով, Եվրոմիությունն անհանգստացած է միության երկրներից թռիչքներ ընդունելու Մոսկվայի մերժման առնչությամբ: Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը Լիսաբոնում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուց հետո:

«Երեկ լուրեր հայտնվեցին Մոսկվայում եվրոպական ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի խոչընդոտների մասին, ինչը մեծ խախտում էր օդային երթևեկության մեջ: Բայց մենք դեռ չգիտենք` սա մասնավոր դեպք է, թե ընդհանուր քայլ Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ ստիպելու եվրոպական ինքնաթիռներին թռչել Բելառուսի վրայով», ասել է Բորելը: