ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները, մահվան և ավերածությունների տեսակետից, հասել են աննախադեպ մակարդակի:
Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ մտահոգություն հայտնելով, որ Լիբանանը կարող է վերածվել հերթական Գազայի, Գուտերեշը նշել է, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները, մահվան և ավերածությունների տեսակետից, հասել են աննախադեպ մակարդակի:
Նա ասել է․
«Մենք անհանգստացած ենք, որ Լիբանանը կդառնա հերթական Գազա, ինչը կործանարար ողբերգություն կլինի աշխարհի համար»։
Ուրբաթ օրը Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի ռեժիմի հարձակումից հետո, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը նույնպես մտահոգություն է հայտնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ։
Կիրակի երեկոյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական ռեժիմի օդային հարձակման զոհերի թիվը, փլատակների տակից երկու երեխաների դիերը դուրս բերելուց հետո, հասել է 50-ի։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ որոշ զոհերի մարմինները մասնատվել են։ Ուրբաթ օրը Սիոնիստական ռեժիմը թիրախավորել էր Բեյրութի հարավային արվարձանում գտնվող խիտ բնակեցված տարածքում գտնվող շենքը:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 41 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 95 հազարը։