Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Իրանին զերծ մնալ Իսրայելի հարվածներին պատասխանելուց

26/10/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը կոչ է արել Իրանին զերծ մնալ հոկտեմբերի 26-ին Իսրայելի կողմից երկրի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելուն պատասխանելուց և կողմերին զսպվածության կոչ է արել։

«Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանվելու իրանական ագրեսիայից: Ես նաև հստակ հավատում եմ, որ մենք պետք է խուսափենք հետագա տարածաշրջանային էսկալացիայից և կոչ անենք բոլոր կողմերին զսպվածության դրսևորել: Իրանը չպետք է պատասխանի»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նա նշել է Սամոայում կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումն իրականացրել է Sky News-ը։

Սթարմերն ընդգծել է, որ բրիտանական իշխանություններն ուշադիր հետևում են իրավիճակին և կշարունակեն աշխատել դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար:

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն էլ հաղորդել է՝ Մոսկվայի ժամանակով մոտ 4։25-ին Թեհրանի կենտրոնական հատվածում՝ ՌԴ դեսպանատան մոտ, լսվել է պայթյունների երկրորդ շարքը, որը տևել է մոտ մեկ րոպե։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԽ-ն 453 կողմ ձայներով կոչ արեց Բաքվին ազատ արձակել հայ գերիներին եւ ապահովել ԼՂ հայության վերադարձը

Հաջորդ գրառումը

Հարձակման ժամանակ Իրանի վրայով ռուսական 5 ինքնաթիռ է թռել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը
Set of Iran flags in Front of Tehran Skyline and one large flag in the background at sunset with orange warm tone.

Հարձակման ժամանակ Իրանի վրայով ռուսական 5 ինքնաթիռ է թռել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական