Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵԽ-ն 453 կողմ ձայներով կոչ արեց Բաքվին ազատ արձակել հայ գերիներին եւ ապահովել ԼՂ հայության վերադարձը

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին եւ ապահովել Լեռնային Ղարաբաղ հայության անվտանգ վերադարձը։

Կառույցն ընդունել է «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւ. հայտնում են ՀՀ ԱԺ-ից։