Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ղրիմում պանթյուրքիստները կոչ են անում սպանել ռուսներին

Ռուս լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը ահազանգում է, որ մի քանի օր առաջ ցանցում հայտնվել են Ղրիմից լուսանկարներ՝ ռուսաստանցիներին սպանելու քողարկված՝ պանթյուրքիստական կոչով:

Թռուցիկներում գրված է. «Ռամիլը կարողացավ, և դու կարող ես»: Ակնհայտ է, որ խոսքը Ռամիլ Շամսուդինովի մասին է, որը գնդակահարել էր իր ծառայակցին:

«Փափուկ ուժը՝ թուրաներենով: Գործընկերներն աշխատում են երիտասարդների հետ: Ղրիմի թաթարները Կիևի կամ նեոօսմանների ծառայության մեջ… », – գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում: