Չորեքշաբթի օրը Հունաստանում գրանցվել է 2,7-ից 3,4 մագնիտուդով 11 ցնցում: Այս մասին հաղորդվում է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում:
Հետցնցումներից ամենաուժեղը գրանցվել է տեղական ժամանակով 08:51-ին: Էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 13 կմ հեռավորության վրա (բնակչությունը՝ մոտ 137 հազար մարդ): Օջախը եղել է 2 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա:
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը ՏԱՍՍ-ի տվյալներով 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Կրետեում։ Մեկ անձ զոհվել էր, ինը՝ վիրավորվել։