Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հնդկաստանի Ինտերպոլով հետախուզվող Մանջոն հայտնաբերվել է Մասիսում

Ոստիկանության ՔՈԳՎ և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել 43-ամյա Մանջո Մ.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2020 թ. դեկտեմբերի 3-ից Հնդկաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Առանց խափանման միջոցի: