Անցյալ 24 ժամվա ընթացքում կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 27 բնակիչ Հնդկաստանի արևելքում գտնվող Արևմտյան Բենգալիա նահանգում: Այս մասին այսօր հաղորդել է The Times of India-ն: Զոհերը նահանգի վեց շրջանների բնակիչներ են, զոհվածների թվում կա երեք կին:
Ըստ տեղական իշխանությունների, միջադեպի պատճառն այն է, որ ամպրոպի պայմաններում մարդիկ շարունակում են աշխատել դաշտում՝ չնայած արտակարգ իրավիճակների ծառայության հայտարարած վտանգի բարձր մակարդակի մասին:
Արևմտյան Բենգալիայի կառավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և նահանգի բնակիչներին հորդորել է պահպանել անվտանգության միջոցառումները ՝ կապված տարածաշրջանում շարունակվող անձրևների և ամպրոպների հետ: