ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Կապիտոլիումի հունվարի 6-ի գրոհը համարում է ներքին ահաբեկչություն, հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի դատական կոմիտեի լսումների ժամանակ:
«Մենք հայտնաբերեցինք հարյուրավոր կասկածյալների, հարյուրավոր հետաքննություններ սկսեցինք մեր բոլոր 56 մարզային գրասենյակներում, բացառությամբ մեկի, և հայտնաբերվածներից մինչև օրս ձերբակալվել է ավելի քան 270-ը», ասել է ԱՄՆ գլխավոր հակահետախուզության ղեկավարը:
«ՀԴԲ-ն պարտավորվում է գործը հասցնել ավարտին»՝ անկախ նրանից, թե որքան ռեսուրսներ դա կպահանջի, ավելացրել է նա: ՀԴԲ տնօրենը շեշտել է, որ ներքին ահաբեկչությունը «մնում է երկրի համար հիմնական խնդիրը» և «վտանգավոր սպառնալիք»: «Որպես քաղաքացիներ, մենք բոլորս հունվարի 6-ի հարձակման զոհն ենք», ասել է Ռեյը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:









