Շաբաթ առավոտյան Հայիթիի տարածքում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1297-ի, կիրակի հաղորդել է Agence France-Presse-ը:
Առնվազն 5,7 հազար մարդ վիրավորվել է, նրանցից 3,2 հազարը հոսպիտալացվել է: Նշվում է, որ իշխանությունները շարունակում են փլատակների տակ գտնվող մարդկանց որոնումները: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել։