Լիսաբոնի Մոլեկուլային բժշկության ինստիտուտը հայտարարել է, որ մշակել է առաջին պաշտպանիչ դիմակը, որն ունակ է վնասազերծել կորոնավիրուսը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Խոսքը բազմանգամյա օգտագործման դիմակների մասին է։ Ինստիտուտը նշել է, դիմակի պատրաստման համար օգտագործվել է մի քանի տարբեր անջրանցիկ շերտերից բաղկացած հատուկ գործվածք: Փորձարկումները հաստատել են արտադրանքի արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի դեմ պաշտպանելու հարցում:
«Դիմակն ունի նորարարական ծածկույթ, որը վնասազերծում է SARS-CoV-2 վիրուսը, հենց որ վերջինս շփվում է գործվածքի հետ», ասել են ինստիտուտում: Այդ արդյունավետությունը պահպանվում է նույնիսկ 50 լվացումից հետո։