Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Լավրով․ Գրեթե բոլորը անխուսափելիորեն ստիպված կլինեն խոսել թալիբների հետ

Գրեթե բոլորը անխուսափելիորեն ստիպված կլինեն խոսել «Թալիբան» շարժման հետ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ճանաչման հարցը կդիտարկվի` կախված թալիբների կողմից իրենց խոստումների կատարումից: Նա նշել է, որ «Ալ-Ղաիդայի» դեմ պայքարելու թալիբների մտադրությունը դեռևս չի հերքվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի Դաշնությունը հիմքեր չունի Աֆղանստանից Կենտրոնական Ասիայի երկրներ անկայունության անցումից վախենալու համար, սակայն Մոսկվան պատրաստ է դրան, ասել է նա:

«Մենք լսել և խրախուսում ենք Թալիբան շարժման հայտարարությունները, որ իրենք մտադիր չեն ներխուժել հարևան երկրների տարածք, և որ պայքարելու են ահաբեկիչների դեմ, որոնք դեռևս մնում են Աֆղանստանի տարածքում», – ասել է Լավրովը: