Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիային արաբական երկրում ավերածություններ անող ահաբեկիչների դեմ։
«Այսօր ես մեկնում եմ Դամասկոս՝ Սիրիայի կառավարությանը փոխանցելու Իսլամական Հանրապետության ուղերձը։ Մենք հաստատապես աջակցում ենք սիրիական բանակին և կառավարությանը»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Իրանը տարբերություն չի տեսնում Իսրայելի և թաքֆիրական ահաբեկիչների միջև և հավելել.
«Մենք կարծում ենք, որ Սիոնիստական ռեժիմի ձախողումից հետո թշնամին փորձում է այդ ահաբեկչական խմբավորումների միջոցով իրականացնել տարածաշրջանը ապակայունացնելու իր չարաբաստիկ դավադրությունները: Սիրիական բանակը կրկին կհաղթի այս ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նախկինում»,- վստահեցրել է նա։