Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի ավիավթարի հետևանքով ՌԴ 7 քաղաքացի է զոհվել. հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարարը։
Նրա խոսքով, Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից ողջ է մնացել 9-ը։
Աշխատանքներ են տարվում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։