Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ժիրինովսկի․ «30 տարեկանից ցածր մարդիկ թող համարվեն երեխաներ»

Երեխաների միջազգային օրվա առիթով Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է մինչև 30 տարեկաններին դիտարկել որպես երեխա:

«Եկեք երկարացնենք տարիքը. 30 տարեկանից ցածր մարդիկ կհամարվեն երեխաներ: Մինչև 30 տարեկանը նրանք ոչինչ չեն հասկանում, բոլորը երեխաներ են», դիմել է նա պատգամավորներին Պետդումայի լիագումար նիստում Երեխաների միջազգային օրը:

Ժիրինովսկին առաջարկել է, որ ավագ սերունդ համարվեն 70-ից բարձր տարիքի մարդիկ: «Աշխատե՛ք, ընկերներ, ովքեր 35 տարեկանից բարձր են, ամբողջ հույսը ձեզ վրա է», եզրափակել է նա:

Անցյալ տարվա դեկտեմբերին Պետդուման ընդունել էր օրենք երիտասարդության տարիքը մինչև ներառյալ 35-ը բարձրացնելու մասին: