Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը կանգնած է կառավարման լուրջ ճգնաժամի առաջ, իսկ առջևում արտահերթ ընտրություններ են. «Փաստ»

01/06/2021
- Տեղական

«Հետպատերազմյան իրականությունը բավական զգայուն իրավիճակ է ստեղծել։ Պարտության էմոցիոնալ հետևանքները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ ներքաղաքական զարգացումներում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կանգնած է կառավարման լուրջ ճգնաժամի առաջ։ Իսկ առջևում արտահերթ ընտրություններ են։ Շատերի կարծիքով, ավելի իդեալական կլիներ, որ ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, և միայն իրավիճակի կայունացումից հետո ընտրություններ տեղի ունենային, սակայն ունենք այն, ինչ ունենք։

Ավելին` ոչ ավել-ոչ պակաս, 27 կուսակցություն է մասնակցության հայտ ներկայացրել։ Սակայն մի կարևոր առանձնահատկություն պետք է հաշվի առնել, որ ընտրություններին 20 օր է մնացել, իսկ հանրության դեռևս չկողմնորոշված հատվածը բավականին մեծ է, ու այդ մարդկանց վստահությանն արժանանալու համար ներքաղաքական դաշտում ակտիվ պայքար է ընթանում։ Քանի որ իշխանությունները կոնկրետ ծրագրային ասելիք չունեն, ոչ մի խոստում չեն կատարել, գաղափարներ բացարձակ չունեն, երկիրը ավերել են, ձախողել են բոլոր ոլորտներում, այդ իսկ պատճառով փորձում են կրկին գործի դնել քաղաքական մանիպուլյացիաների և ատելության բորբոքման «գործիքը»։ Մյուս կողմից՝ այսօրվա իշխող ուժը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես փաստացի միայնակ է մնացել, քանի որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող անխտիր բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ որևէ քաղաքական համագործակցության ձևաչափ։

Այսինքն, ինչպես առիթ ունեցել ենք արձանագրելու, «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափն այլևս իրականություն է, ինչը նշանակում է, որ Նիկոլի պարտությունը փաստացի երաշխավորված է։ Իհարկե, կան նաև քաղաքական միավորներ, որոնք Նիկոլի հետ համագործակցությունը բացառելու հետ կապված հայտարարություն չեն արել։ Ավելին, որոշները նույնիսկ հենց այդ նպատակով էլ նետվել են դաշտ: Ճիշտ է, դրանք բոլորն էլ նույնիսկ 1 տոկոս ստանալու շանս չունեն, սակայն գոնե ընտրողների համար անհրաժեշտ է հասկանալ՝ ով ով է: Փաստացի ստացվում է, որ Նիկոլի հետ համագործակցության բացառման կամ չբացառման մասին որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը յուրատեսակ «լակմուսի» թղթի նշանակություն ունի: Նիկոլի ու նրա ուժի հետ կոալիցիա կազմելը բացառելու մասին հայտարարություն չանողներին կարելի է բաժանել երկու խմբի. մի խումբը նրանք են, որոնք բոլորի համար ակնհայտ «նիկոլական պրոյեկտ են», ու նրանց քաղաքական պայքարի ողջ էությունը լինելու է իշխանական ջրաղացին ջուր լցնելը, երկրորդ խումբը՝ երբ պարզապես «ոչինչ չեն բացառում»։

Առաջինների հարցը պարզ է, դրանց հանրությունը արդեն որակել է որպես ՔՊ-ի կլոններ: Սակայն, անկախ նրանից, որ խմբի մասին է խոսքը, ցանկացած պարագայում, եթե չես բացառում Նիկոլի հետ համագործակցությունը, ուրեմն պարզապես թելում ես Նիկոլի թելը, մանիպուլացնում ես հասարակությունը, մի խոսքով՝ նիկոլություն ես անում։ Մյուս կողմից՝ իշխանությունների կողմից ուշագրավ ինդիկատոր է իրական ընդդիմադիր հատվածին թիրախավորելու հանգամանքը։ Նորից նշենք՝ վերը նշված 2-3 «միավորների» դեպքում ամեն ինչ հստակ ու պարզ է. նրանք չեն կարող ազնիվ ընտրարշավ անցկացնել, նրանք երկու խնդիր ունեն՝ ամենժամյա ռեժիմով թիրախավորել իրական ընդդիմությանը, անընդհատ շահարկել «նախկինների» թեման, մի խոսքով՝ հնարավոր ու անհնար մեթոդներով պայքարել Նիկոլի վերարտադրության համար, քանզի Նիկոլի իշխանավարումը ձեռնտու է հենց այդ՝ առավելապես արևմտյան ֆինանսավորում ունեցող ու արևմտյան շահերն առաջ մղող ուժերին, որոնց ձեռնտու չէ ազգային, հայրենասեր, պետականամետ ուժերի՝ իշխանության գալը:

Բայց բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընտրարշավի ժամանակ «ձեռքի հետ» քննադատելով այս իշխանություններին՝ կթիրախավորեն ընդդիմադիր ուժերին ու կշահարկեն «նախկինների» թեման, լիարժեք կտեղավորվեն վերը նշված ուժերի շարքում: Այսօր, վերոշարադրյալ ուժերից զատ, մնացյալին պետք է մտահոգեն առաջին հերթին երկրի շահերը, պետք է բոլոր ուժերը գործադրեն, որ այս իշխանությունների պառակտիչ գործողությունները որևէ արդյունք չունենան։ Ըստ այդմ, անհրաժեշտ է հստակ կարմիր գիծ անցկացնել իրական ընդդիմության և կեղծ ընդդիմության միջև։

Իսկ դրա համար պահանջվող քայլերից մեկն էլ այն է, որ երկրի ապագայով մտահոգ իրական ընդդիմադիր ուժերը քարոզչական դաշտում միավորեն իրենց ողջ ներուժը երկիրը Նիկոլի իշխանությունից ազատելու համար, քանի որ այն վաղուց արդեն Հայաստանի գլխին պատուհասի է վերածվել։ Այսինքն, այս ընտրությունների հիմնական թեզը բոլորի համար մեկը պետք է լինի՝ կա՛մ դու պայքարում ես Նիկոլից Հայաստանն ու հայ ժողովրդին ազատելու համար, կա՛մ նպաստում ես Հայաստանի վերջնական կործանմանը: Այլ ճանապարհ չկա…»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նախորդ գրառումը

Ժիրինովսկի․ «30 տարեկանից ցածր մարդիկ թող համարվեն երեխաներ»

Հաջորդ գրառումը

Փայլանը՝ Սոյլուին. «Ե՞րբ եք դատարանին հայտնելու Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026
Նորություններ

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

18/07/2026
Նորություններ

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026
Նորություններ

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026
Հաջորդ գրառումը

Փայլանը՝ Սոյլուին. «Ե՞րբ եք դատարանին հայտնելու Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին»

Լրահոս

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների...

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026

Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ...

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

18/07/2026

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է՝ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին...

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը պահանջում է անհապաղ դադարեցնել Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու հալածանքները

18/07/2026

Կոմունիստական կուսակցությունների միության – ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը խորը մտահոգությամբ ու վրդովմունքով արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական հաշվեհարդարի աննախադեպ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական