Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Թրամփ․ ԱՄՆ-ը ամենուրեք դարձել է ծիծաղի առարկա

Միացյալ Նահանգները, դեմոկրատների իշխանության գալուց հետո, դարձել է ծաղրի առարկա ամբողջ համաշխարհային հանրության համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս կարծիքն այսօր հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեր երկիրը ծաղրի առարկա է աշխարհով մեկ և, անկասկած, այն այլևս հզոր չէ», – ասել է նա՝ խոստանալով համախոհների հետ միասին «դարձնել Ամերիկան ​​կրկին մեծ»:

Թրամփն ԱՄՆ-ի հիմնական խնդիրներից առանձնացրել է հարավային սահմաններին ներգաղթյալների հետ կապված ներկա վիճակը, ռազմական հզորության անկումը և կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը: