Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփի հրամանով՝ Միջազգային քրեական դատարանի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն

07/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դոնալդ Թրամփը ստորագրել է  հրաման, որով պատժամիջոցներ է սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ մեղադրելով նրան ԱՄՆ-ի և նրա ամենամոտ դաշնակիցների՝ առաջին հերթին Իսրայելի նկատմամբ անօրինական թիրախավորման մեջ. հայտնում է BBC News-ը։

Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննությանը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատում դեմոկրատները արգելափակեցին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հանրապետականների փորձը՝ ի նշան  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների դեմ բողոքի:

«ՄՔԴ-ն չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ անհիմն ձերբակալության օրդեր տալով», – ասվում է Թրամփի հրամանի մեջ:

Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը քայլեր է ձեռնարկել իր աշխատակիցներին ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից պաշտպանելու համար՝ նրանց նախապես վճարելով երեք ամսվա աշխատավարձ՝ հնարավոր սահմանափակումների ֆոնին.  Reuters-ին հայտնել են աղբյուրները:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ դատարանը բախվում է ԱՄՆ-ի քաղաքականությանը։ 2020 թվականին Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդայի և իրավասության տնօրեն Ֆակիսո Բենչոչոհոյի նկատմամբ՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի ենթադրյալ ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:

Հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին, սակայն օրինագիծը չընդունվեց Սենատում:

ՄՔԴ-ն հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները «օրենքի գերակայությանը միջամտելու անընդունելի փորձ են»:

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 2002թ.։ Ավելի քան 120 երկիր վավերացրել է Հռոմի ստատուտը, որը ՄՔԴ-ի իրավական հիմքն է, ևս 34 երկիր ստորագրել է այն և կարող է վավերացնել ապագայում։

Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Իսրայելը չեն հանդիսանում Հռոմի ստատուտի կողմեր։

2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային՝ ուկրաինական պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների կասկածանքով։

Մոսկվան օրինականորեն առոչինչ է համարել Պուտինին ձերբակալելու օրդեր տալու որոշումը։

Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանը և չի վավերացրել Հռոմի ստատուտը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ֆոտոշարք. Ճանապարհներին մեքենաները խրվում են ձյան մեջ

Հաջորդ գրառումը

Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը Հայաստանի համար բացի ավելորդ ծախսերից,  ոչ մի էֆեկտ չի ունենում

Համանման Հոդվածներ

Միջազգային

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը Հայաստանի համար բացի ավելորդ ծախսերից,  ոչ մի էֆեկտ չի ունենում

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական