Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են խթանել ընդհանուր շահերը Սիրիայում

ԱՄՆ-ն և Թուրքիան կառուցողականորեն կաշխատեն Սիրիայում ընդհանուր շահերը խթանելու համար: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ՝ պատասխանելով Իդլիբի հարցով Վաշինգտոնի ու Անկարայի համագործակցության հեռանկարների մասին հարցին:

«Սիրիայի հարցում մենք մեր թուրք գործընկերների հետ ընդհանուր շահեր ունենք», ասել է նա: «Մենք հետագայում էլ կշարունակենք կառուցողական աշխատել Թուրքիայի հետ` մեր ընդհանուր շահերին հասնելու համար», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: