Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրում «ջանքերի մոբիլիզացման շնորհիվ անտառային 208 հրդեհներից 196-ը տեղայնացվել է: 12 օջախների դեմ պայքարը շարունակվում է»:
Ներկա դրությամբ դեռ կան հրդեհներ, այդ թվում Անթալիա և Մուղլա առողջարանային նահանգներում: Սակայն, ըստ իշխանությունների, բնակավայրերի եւ զբոսաշրջային վայրերի համար այլևս վտանգ չկա:
Անտառային հզոր հրդեհները հանրապետությունում սկսվել են հուլիսի 29 -ին: Այրվել են հազարավոր հեկտար անտառներ:
