Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

14/05/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Թուրքիայում մեկնարկել է այսօր՝ առավոտյան  ժամը 8-ին , և ընթանալու է մինչը տեղական ժամանակով ժամը 17։00-ը, տեղեկացնում է Անադոլուն։

Ամբողջ երկրով մեկ ընդհանուր առմամբ 191 885 քվեատուփ է տեղադրված 973 շրջաններում և 1094 շրջանային ընտրական հանձնաժողովներում՝ նախագահի և խորհրդարանի անդամների ընտրության համար, որոնք իրենց պարտականությունները կատարելու են հինգ տարվա ընթացքում։

Ավելի քան 64,1 մլն ընտրող  իր  ձայնը կտա  արտասահմանում։ Շուրջ 4,9 մլն մարդ կքվեարկի առաջին անգամ։ Ազատազրկված ընտրողների թիվը 53 172 է։

Արգելված է ընտրատեղամասեր մտնել տեսաձայնագրող սարքերով կամ կապի միջոցներով, ինչպիսիք են հեռախոսներն ու լուսանկարչական սարքերը, նշում է ԶԼՄ-ն։

Քվեատուփեր են տեղադրված նաև  երկրաշարժից տուժած շրջաններում։ Հաղորդվում է, որ մոտ 133 000 ընտրող երկրաշարժի գոտում իրենց գրանցումը տեղափոխել է ուրիշ նահանգներ։

Ընտրողները ընտրություն են կատարում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ընդդիմության գլխավոր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլու և Սինան Օհանի միջև։ Մուհարեմ Ինջեն՝ նախագահի մեկ այլ թեկնածու, նախընտրական մրցավազքից դուրս է եկել հինգշաբթի։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ընդհանուր հաշվով 24 քաղաքական կուսակցություն և 151 անկախ պատգամավորության թեկնածու։

Որոշ քաղաքական կուսակցություններ՝ այդ թվում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը, ընտրություններին մասնակցում են հինգ տարբեր դաշինքներով՝ «Հանրապետություն», «Ազգ», «Ժառանգություն», «Աշխատանք և ազատություն» և «Սոցիալիստական ուժերի միություն»։

Արգելված է ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Զվարճանքի հաստատությունները փակված են քվեարկության ընթացքում և սնվել կարելի է միայն ռեստորաններում։

Հարսանիքներն անցկացվելու են 18։00-ից հետո՝ ընտրական արգելքներին և սահմանված կանոններին հետևելու պայմանով։

Ոչ ոք չի կարող զենք կրել, բացի նրանցից ովքեր պատասխանատու են անվտանգության և կարգուկանոնի համար։ Ռադիոկայանները և հեռարձակման միջոցները չեն կարող նորություններ հաղորդել, կանխատեսումներ անել ու մեկնաբանել ընտրությունների արդյունքները մինչև 18։00-ն։ Միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ռադիոհեռուտամիջոցներին  տրանադրած  ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը կարող է հեռարձակվել 18։00-ից մինչև 20։00-ը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 13.05.23

Հաջորդ գրառումը

Մահացել է «12 աթոռ» ֆիլմի դերասանը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Մահացել է «12 աթոռ» ֆիլմի դերասանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական