Թուրքիայում ռուսական Սպուտնիկ Վի կորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության մեկնարկի գործընթացը շատ երկար չի տևի, Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
«[Ռուսական պատվաստանյութի] փորձարկումների արդյունքները բացասական ոչինչ դեռևս չեն ցույց տվել: Մենք շարունակում ենք աշխատել դրա արտադրության վրա: Տեղական ընկերության հետ մեր աշխատանքը հասել է որոշակի արդյունքի, բայց դեռ ավարտված չէ: Չեմ կարծում, որ այս գործընթացը չափազանց երկար տևի», – նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: