Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Թալիբներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարար կանանց դեմ

«Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչները արցունքաբեր գազ են կիրառել Քաբուլում ցույցի մասնակիցների դեմ, սեպտեմբերի 4-ին հայտնել է Tolo News-ը Twitter-ում:

Ցույցը կազմակերպել էին մի խումբ աֆղան կանայք քաղաքացիական ակտիվիստների հետ միասին: Նրանք փորձել են գնալ նախագահական պալատ, սակայն նոր իշխանությունների գրոհայինները հետ են մղել ցուցարարներին, այնուհետև արցունքաբեր գազ են կիրառել:

«Քաբուլում կայացած հանրահավաքին մասնակցող կանայք դիմել են Թալիբանին և միջազգային հանրությանը` պահպանելու կանանց՝ վերջին երկու տասնամյակների ձեռքբերումները և հարգելու նրանց քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավունքները», – ասվում է հրապարակման մեջ: